12:12  ,  14 հունիսի, 2017

Պրեմյեր լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Վեստ Հեմի» հետ

Պրեմյեր լիգան ներկայացրել է ֆուտբոլի Անգլիայի 2017/18թթ. առաջնության խաղացանկը:

Օգոստոսի 12-ին կայանալիք առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Վեստ Հեմին», իսկ գործող չեմպիոն Լոնդոնի «Չելսին» տանը կմրցի «Բարնլիի» հետ: Առաջնության վերջին տուրն անցկացվելու է մայիսի 13-ին:

Պրեմյեր լիգայի ամբողջ խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Արսենալ» - «Լեսթեր»

«Բրայթոն» - «Մանչեսթեր Սիթի»

«Չելսի» - «Բարնլի»

«Քրիսթալ Փելաս» - «Հադերսֆիլդ Թաուն»

«Էվերտոն» - «Սթոք Սիթի»

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»

«Նյուքասլ» - «Տոտենհեմ»

«Սաութհեմթփոն» - «Սուոնսի»

«Ուոթֆորդ» - «Լիվերպուլ»

«Վեստ Բրոմվիչ» - «Բորնմութ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում