18:18  ,  13 հունիսի, 2017

Հայաստանի Մ-18 թիմը 10 տարվա դադարից հետո կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը 2007 թվականից հետո առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Հավաքականի ավագ մարզիչ Եղիշ Դավթյանը հրապարակել է թիմի կազմը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը (armnoc.am): Հրավիրել են բասկետբոլիստներ Հայաստանից, Արցախից եւ արտասահմանից:

1. Իսկենդերյան Ալեքս՝ Լոս Անջելես, ԱՄՆ 
2. Հովհաննիսյան Գեորգի՝ Մոսկվա, Ռուսաստան
3. Դավիդյան Զաքար՝ Միլֆորդ, ԱՄՆ 
4. Զոհրաբյան Անդրե՝ Լոս Անջելես, ԱՄՆ
5. Պեչենջյան Արտյոմ՝ Դոնի Ռոստով, Ռուսաստան 
6. Հարությունյան Վլադիմիր՝ Երեւան, Հայաստան
7. Արսլանյան Շանթ՝ Լոս Անջելես, ԱՄՆ
8. Պոդկոլզին Գեորգի՝ Մոսկվա, Ռուսաստան 
9. Դանիելյան Ավո՝ Լոս Անջելես, ԱՄՆ 
10. Դանիելյան Արման՝ Երեւան, Հայաստան 
11. Միքայելյան Դավիթ՝ Երեւան, Հայաստան 
12. Մկրտչյան Արամ՝ Երեւան, Հայաստան
13. Շախնազարով Գեորգի՝ Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Հունիսի 19-ից թիմը կանցկացնի մարզումային հավաք, նախատեսված է ընկերական խաղ Վրաստանի նույն տարիքային հավաքականի հետ:

Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային փուլում Հայաստանի մրցակիցները կլինեն Կիպրոսի, Կոսովոյի եւ Նորվեգիայի թիմերը: Մրցաշարը տեղի կունենա հուլիսի 4-9-ը Կիպրոսում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում