09:10  ,  14 հունիսի, 2017

Norway Chess-2017. Սերգեյ Կարյակին vs Լեւոն Արոնյան

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess-2017 սուպերմրցաշարի երկրորդ հանգստյան օրվանից հետո հունիսի 14-ին կանցկացվի 7-րդ տուրը:

Նախորդ 2 պարտիաներում ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին հաղթած Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Հայկական շախմատի առաջատարն ունի 4 միավոր եւ ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:00-ին:

Norway Chess-2017, 7-րդ տուր

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781)  - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793)

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771)

Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808) 

Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Արոնյան, Նակամուրա՝ 4-ական միավոր, Կարյակին, Կրամնիկ, Գիրի, Սո՝ 3-ական, Կարլսեն, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Անանդ՝ 2.5-ական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում