14:32  ,  13 հունիսի, 2017

Տիգրան Բարսեղյանը «Վարդարի» լավագույն ֆուտբոլիստն է մայիսին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հարցման արդյունքում ճանաչվել է «Վարդարի»՝ մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մակեդոնական ակումբի կայքը:

Հայ կիսապաշտպանը ստացել է ձայների 72 տոկոսը: Երկրորդ տեղում հայտնված Ֆելիպեն հավաքել է 22 տոկոս ձայն:

Մակեդոնիայի ավարտված առաջնությունում Բարսեղյանը «Վարդարի» կազմում մասնակցել է 16 խաղի եւ դարձել 7 գոլի հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով