12:15  ,  13 հունիսի, 2017

«Ռոլան Գարոսը» սահմանել է հաճախելիության ռեկորդ

Թենիսի Ֆրանսիայի 2017թ. բաց առաջնությունը սահմանել է հաճախելիության ռեկորդ, գրում է Tennis.com-ը:

Այս տարի «Ռոլան Գարոսի» մրցախաղերին ներկա է եղել 472 հազար երկրպագու (որակավորման փուլի խաղերը եւս հաշվարկի մեջ են):

«Ռոլան Գարոսի» հաճախելիության նախորդ ռեկորդը սահմանվել էր անցյալ տարի, երբ Փարիզի կորտերին ներկա էր եղել 456 հազար երկրպագու:

Հիշեցնենք, որ «Ռոլան Գարոսի» տղամարդկանց մենախաղում ռեկորդային 10-րդ անգամ հաղթել էր իսպանացի Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցաշարում սենսացիոն հաղթանակ էր տարել 20-ամյա լատվիացի Ելենա Օստապենկոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում