23:16  AMT,  12 հունիսի, 2017

ԱԱ-2018. Իրանը Բրազիլիայից հետո դարձավ ուղեգիր նվաճած երկրորդ թիմը

Ֆուտբոլի Իրանի հավաքականը դարձավ երրորդ թիմը, որն ապահովում է 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակցության իրավունք Ռուսաստանից (առաջնության կազմակերպիչն ազատված է ընտրական փուլից) եւ Բրազիլիայից հետո:

Ասիական գոտու ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Իրանի հավաքականը Թեհրանում 2:0 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի հավաքականի նկատմամբ: Ռուսական «Ռոստովի» հարձակվող Սերդար Ազմունը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ Մեհդի Թարեմիին:

Իրանի հավաքականը աշխարհի առաջնությունների է մասնակցել 1978-ին, 1998-ին, 2006-ին եւ 2014-ին:

ԱԱ-2018. Ասիական գոտի, ընտրական մրցաշար, 8-րդ տուր

Իրան - Ուզբեկստան՝ 2:0

Ազմուն, 23, Թարեմի, 88

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
Ո՞ր ակումբի երկրպագուն եք
«Բարսելոնա»
«Ռեալ»
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Չելսի»
«Բորուսիա Դորտմունդ»
«Բավարիա»
«Յուվենտուս»
Այլ ակումբ
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...