16:35  ,  12 հունիսի, 2017

ԵԱ. Հայաստանի 4 շախմատիստներ լրացրել են գրոսմայտերի նորմա, Հայկ Մարտիրոսյանը լավագույնն է մինչեւ 18 տարեկաների մեջ

Մինկսում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում հիմնական մրցանակներից բացի, սահմանված են եղել մի շարք հատուկ մրցանակներ՝ լավագույն արդյունքներ ցուցադրած վետերան, կին եւ մինչեւ 18 տարեկան պատանիների համար:

Հայկ Մարտիրոսյանը եւ Արամ  Հակոբյանը վաստակել են 7.5-ական միավոր: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Մարտիրոսյանի արդյունքը մինչեւ 18 տարեկանների մեջ ճանաչվել է լավագույնը, իսկ Հակոբյանինը՝ երկրորդը:

Բացի այդ, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը եւ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության արդյունքներով լրացրեցին գրոսմայտերի նորմա, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում