14:35  ,  12 հունիսի, 2017

Ամերիկացի բռնցքամարտիկը կոմայի մեջ է հայտնվել նոկաուտի պատճառով

Կիսաթեթեւ քաշային կարգում հանդես եկող ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դանիելե Ֆրանկոն (16-2-3, 11 նոկաուտ) ծանր վիճակի մեջ է հայտնվել Խոսե Արոյի դեմ USBA-ի չեմպիոնական գոտու համար մենամարտից հետո: ԱՄՆ-ի Այովա նահանգում կայացած մենամարտում Խոսե Արոն նոկաուտի էր ենթարկել մրցակցին:

Այժմ Դանիելե Ֆրանկոն գտնվում է արհեստական կոմայի մեջ, որպեսզի հեռացվեն հարվածի հետեւանքով նրա ուղեղում հայտնված 2 գեմատոմաները, հայտնում է Boxingscene-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում