10:45  ,  12 հունիսի, 2017

«Պիտսբուրգը» երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Սթենլիի գավաթը

«Պիտսբուրգը» երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Հոկեյի ազգային լիգայի (NHL) չեմպիոնի տիտղոսը:

Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչի 6-րդ խաղում «Պիտսբուրգը» 2:0 (0:0, 0:0, 2:0) հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Նեշվիլի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 4:2: Հյուրերից խաղի վերջնամասում աչքի ընկան Պատրիկ Հերնկվիստն (59-րդ րոպե) ու Կարլ Հագելին (60):

Երկրորդ տարին անընդմեջ փլեյ-օֆֆի ամենաարժեքավոր հոկեյիստ ճանաչվեց «Պիտսբուրգի» ավագ Սիդնի Կրոսբին, որը ստացավ Conn Smythe Trophy մրցանակը: Փլեյ-օֆֆի 24 խաղերում կանադացի հոկեյիստը դարձել է 7 գոլի եւ 19 գոլային փոխանցման հեղինակ:

«Պիտսբուրգը» Սթենլիի գավաթակիր դարձավ 5-րդ անգամ՝ կրկնելով 1991, 1992, 2009 եւ 2016 թվականների հաջողությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում