02:33  ,  12 հունիսի, 2017

Կարապետ Չալյանը՝ Թբիլիսիի մրցաշարի հաղթող

Թբիլիսիում ավարտված ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ է նվաճել Կարապետ Չալյանը: Նա հավասարը չի ունեցել հունահռոմեականների 75 կգ քաշային կարգում:

Հիշեցնենք, որ առաջին օրը հունահռոմեականներից Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) հանդես եկավ 80 կգ քաշային կարգում եւ արժանացավ արծաթե մեդալի:

Ազատ ոճի մրցաշարի 65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը նվաճեց ոսկե մեդալ, իսկ Նարեկ Սիրունյանն արժանացավ բրոնզե մեդալի: 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ 57 կգ Գարիկ Բասեղյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս