00:42  ,  12 հունիսի, 2017

ԱԱ-2018. Իսպանիայի եւ Իտալիայի հաղթանակները, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում ավարտվեց 6-րդ տուրը: Տեղի ունեցան D, G եւ I խմբերի հանդիպումները:

ԱԱ-2018. Ընտրական մրցաշար, եվրոպական գոտի, 6-րդ տուր

D խումբ

Մոլդովա - Վրաստան՝ 2:2

Ռադու Գինսար, 15, Ալեքսանդր Դեդով, 36 - Գեորգի Մերեբաշվիլի, 65, Վալերի Կազաիշվիլի, 70

Իռլանդիա - Ավստրիա՝ 1:1

Ջոնաթան Ուոլթերս, 85 - Մարտին Հինտերեգեր, 31

Սերբիա - Ուելս՝ 1:1

Ալեքսանդր Միտրովիչ, 73 – Աարոն Ռեմզի, 35, 11մ

Մրցաշարային դրությունը. Սերբիա՝ 12, Իռլանդիա՝ 12 (6), Ուելս՝ 8, Ավստրիա՝ 8, Վրաստան՝ 3, Մոլդովա՝ 2:

I խումբ

Ֆինլանդիա - Ուկրաինա՝ 1:2

Յոել Պոհյանպալո, 72 - Եվգենի Կոնոպլյանկա, 51, Արտյոմ Բեսեդին, 75

Կոսովո - Թուրքիա՝ 1:4

Ամիր Ռահմանի, 22 – Վոլկան Շեն, 6, Ջենգիզ Ունդեր, 31, Բուրակ Յիլմազ, 60, Օզան Թուֆան, 82

Հեռացում՝ Բեռնարդ Բերիշա, 84, երկրորդ դեղին քարտ

Իսլանդիա - Խորվաթիա՝ 1:0

Հորդուր Մագնուսոն, 90

Մրցաշարային դրությունը. Խորվաթիա՝ 13 միավոր, Իսլանդիա՝ 13, Թուրքիա՝ 11,  Ուկրաինա՝ 11, Ֆինլանդիա՝ 1, Կոսովո՝ 1:

G խումբ

Իտալիա - Լիխտենշտեյն՝ 5:0

Լորենցո Ինսինյե, 35, Անդրեա Բելոտի, 52, Էդեր, 74, Ֆեդերիկո Բերնարդեսկի, 82, Մանոլո Գաբյադինի, 90+1

Մակեդոնիա - Իսպանիա՝ 1:2

Ստեֆան Ռիստովսկի, 66 – Դավիդ Սիլվա, 15, Դիեգո Կոստա, 27

Իսրայել - Ալբանիա՝ 0:3

Արմանդո Սադիկու, 22, 44, Լեդիան Մեմուշայ, 71

Մրցաշարային դրությունը. Իսպանիա՝ 16, Իտալիա՝ 16, Ալբանիա՝ 9, Իսրայել՝ 9, Մակեդոնիա՝ 3, Լիխտենշտեյն՝ 0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով