23:27  ,  11 հունիսի, 2017

«Ռեալը» շնորհավորել է ակումբի պատվավոր անդամ Ռաֆայել Նադալին

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի 10-րդ տիտղոսի առթիվ:

«Շնորհավորում ենք մեր ակումբի պատվավոր անդամ Ռաֆայել Նադալին «Ռոլան Գարոսի» 10-րդ տիտղոսի կապակցությամբ»,- ասվում է Արքայական ակումբի շնորհավորական հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Նադալը եզրափակիչում 6:2, 6:3, 6:1 հաշվով պարտության է մատնել շվեյցարացի Սթեն Վավրինկային՝ նվաճելով 15-րդ տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում