18:10  ,  11 հունիսի, 2017

«Բարսելոնան» 100 միլիոն եվրո կառաջարկի Մարկո Վերատիի համար

«Բարսելոնան» մտադիր է պաշտոնական առաջարկով դիմել ՊՍԺ-ին իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատիի տրանսֆերի հարցով, հաղորդում է Football Italia-ն: Կատալոնական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար կառաջարկի 100 միլիոն եվրո: Վերատին հայտարարել էր, որ ցանկանում է հեռանալ ֆրանսիական ակումբից: Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը: Իտալիայի ազգային հավաքականի խաղացողին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ Թուրինի «Յուվենտուսը»:

Ավարտված մրցաշրջանում Վերատին մասնակցել է ՊՍԺ-ի 43 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում:

Վերատին 2012-ին իտալական «Պեսկարայից» է տեղափոխվել ՊՍԺ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում