Փարիզում տեղի ունեցած քիկբոքսինգի Glory 42 մրցաշարի մենամարտում հոլանդացի Մուրտել Գրոնհարթը նոկաուտի է ենթարկել Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանին, երբ հայ մարզիկը շրջվել է եւ մրցակցին մեջքով է կանգնած եղել: Սակայն մրցավարը մենամարտը դադարեցրած չի եղել, եւ Գրոնհարթը որեւէ կանոն չի խախտել այդ հարվածով:
Երկրպագուները բուռն դժգոհությամբ արձագանքել տեղի ունեցածին, իսկ երկուսը մտել են ռինգ եւ սկսել են հարվածել հոլանդացի մարզիկին: Ամենայն հավանականությամբ, նրանք Գրիգորյանի ընկերներն են: Մրցաշարի կազմակերպիչներն ու մրցավարները դժվարությամբ են կարողացել Մուրտելին ազատել հարձակվածներից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում