19:21  ,  10 հունիսի, 2017

20-ամյա Օստապենկոյի սենսացիոն հաղթանակը «Ռոլան Գարոսում» (ֆոտոշարք)

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի մրցաշարն ավարտվեց լատվիացի Ելենա Օստապենկոյի սենսացիոն հաղթանակով:

Հունիսի 8-ին 20 տարեկան դարձած Օստապենկոն եզրափակիչում 3 սեթում հաղթեց աշխարհի չորրորդ ռակետ, ռումինացի Սիմոնա Հալեպին՝ 4:6, 6:4, 6:3: Մրցախաղը տեւեց 2 ժամ:

Առաջին սեթում 6:4 հաշվով հաղթեց Հալեպը, որը երկրորդ սեթում հաշվի մեջ առջեւում էր 3:0 հաշվով: Սակայն աշխարհի 47-րդ ռակետ Օստապենկոն տպավորիչ «քամբեք» կատարեց (6:4), իսկ երրորդ սեթում առավելության հասավ 6:3 հաշվով:

Սա լատվիացի թենիսիստուհու առաջին տիտղոսն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, որոնցում նա երբեք չէր հաղթահարել երրորդ շրջանի արգելքը: Սիմոնա Հալեպը երկրորդ անգամ խաղաց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչում, սակայն առաջին տիտղոսը նվաճել չհաջողվեց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում