18:42  ,  20 հուլիսի, 2012

Սպալետի. Մենք ցանկանում ենք գնել Արշավինին

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» կարող է գնել Ռուսաստանի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինին, հայտարարել է թիմի գլխավոր Լուչանո Սպալետին։
 
«Արշավինը լավ ֆուտբոլիստ է եւ խելացի մարդ։ Ամեն ինչ կախված է ազդակներից եւ մոտիվացիայից, որոնք նա ունի իր սիրելի գործում դրսեւորվելու համար։ Չեմ կասկածում, որ վերադառնալու դեպքում Արշավինը կխաղա նույնքան լավ, ինչքան անցած մրցաշրջանում։ Արշավինը թեկնածուներից մեկն է, որին մենք այժմ քննարկում ենք։ Բոլոր թիմերին անհրաժեշտ է ուժեղացում։ Բացառություն չէ նաեւ «Զենիթը»։ Մենք կգնենք նոր ֆուտբոլիստների»,- Սպալետիի խոսքը փոխանցում է «Взгляд»-ը։

Նշենք, որ «Զենիթն» առաջին տուրի հանդիպումը  Ռուսաստանի առաջնությունում կանցկացնի հուլիսի 22-ին՝ Սանկտ Պետերբուրգում ընդունելով Պերմի «Ամկարին»։


Հիշեցնենք, որ Արշավինը Լոնդոնի «Արսենալի» հետ պայմանագիր ունի մինչեւ 2013 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում