22:16  ,  9 հունիսի, 2017

«Ռոլան Գարոս». Նադալը 7 գեյմ տվեց մրցակցին եւ դուրս եկավ եզրափակիչ

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնական տիտղոսը կվիճարկեն իսպանացի Ռաֆայել Նադալն ու շվեյցարացի Սթեն Վավրինկան:

Երկրորդ կիսաեզրափակիչում Նադալը վստահ հաղթանակ տարավ ավստրիացի Դոմինիկ Տիմի նկատմամբ: 3 սեթանոց մրցախաղում իսպանացին ընդամենը 7 գեյմ տվեց մրցակցին: Հանդիպումը տեւեց 2 ժամ 8 րոպե եւ ավարտվեց 6:3, 6:4, 6:0 հաշվով:

Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչում Սթեն Վավրինկան 5 սեթում հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյին:

Այս տարի «Ռոլան Գարոսի» հաղթողի տիտղոսը չէր կարողացել պաշտպանել աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը, որը քառորդ եզրափակիչում պարտվել էր Դոմինիկ Տիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում