23:17  ,  9 հունիսի, 2017

Ինչպես է Արթուր Ալեքսանյանը մարզում երիտասարդ ըմբիշներին (ֆոտո)

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հունիսի 9-ի առավոտյան մեկնել է Թբիլիսի, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի։ Մինչեւ այդ հավաքականը հավաք անցկացրեց Երեւանի «Օլիմպավանում»։ Մարզումներին մասնակցում էր նաեւ Արմեն Բաբալարյանի գլխավորած երիտասարդական հավաքականը։ Երիտասարդ ըմբիշները նախապատրաստվում են հունիսին Գերմանիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։

Համատեղ մարզումից հետո երիտասարդ ըմբիշները չեն շտապում լքել մարզումային գորգը։ Գորգի վրա ծանր գրաֆիկով մարզումից հետո երիտասարդներին հունահռոմեական ըմբշամարտի հնարքները սովորեցնում էր Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս