20:02  ,  9 հունիսի, 2017

«Ռոլան Գարոս». Աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը չհաղթահարեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի արգելքը եւ լքեց պայքարը:

Բրիտանացի թենիսիստի ճանապարհին կանգնեց երրորդ ռակետ, շվեյցարացի Սթեն Վավրինկան, որն առավելության հասավ 5 սեթում՝ 6:7 (6:8), 6:3, 5:7, 7:6 (7:3), 6:1: Մրցախաղը տեւեց 4 ժամ 34 րոպե:

Եզրափակիչի մյուս ուզեգիրը կվիճարկեն իսպանացի Ռաֆայել Նադալն ու ավստրիացի Դոմինիկ Տիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս