00:40  ,  9 հունիսի, 2017

«Բենեւենտոն» առաջին անգամ նվաճեց A Սերիայի ուղեգիր

«Բենեւենտոն» A Սերիայի ուղեգրի համար փլեյ-օֆֆի պատասխան խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Կարպիին»: Առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը:

«Բենեւենտոն» պատմության մեջ առաջին անգամ իրավունք ստացավ հանդես գալ ֆուտբոլի Իտալիայի ուժեղագույնների լիգայում:

Ավելի վաղ A Սերիայի ուղեգիր էին նվաճել «Վերոնան» ու ՍՊԱԼ-ը: Այս տարի Իտալիայի առաջնությունից դուրս էին մնացել «Պեսկարան», «Պալերմոն» ու «Էմպոլին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով