00:38  ,  9 հունիսի, 2017

Անդրե Աղասի. Թենիսում լավագույն ընկերս եղել է Սարգիս Սարգսյանը

Աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի ութակի հաղթող, օլիմպիական չեմպիոն, ամերիկահայ Անդրե Աղասին պատմել է, թե ով է եղել իր լավագույն ընկերը թենիսում: 47-ամյա Աղասիի խոսքով՝ նա մտերիմ է եղել նախկին թենիսիստ Սարգիս Սարգսյանի հետ, որը կարիերան ավարտել էր 2006 թվականին:

«Թենիսում լավագույն ընկերս եղել է հայ խաղացող Սարգիս Սարգսյանը: Ես նրան անվանում էի Սարգ»,- Աղասիի խոսքը մեջբերում է Eurosport-ը:

Հիշեցնենք, որ Սարգիս Սարգսյանը 2004 թվականին եղել է աշխարհի 38-րդ ռակետը: Ատլանտա-1996 եւ Սիդնեյ-2000 Օլիմպիական խաղերում նա ներկայացրել է Հայաստանը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում