22:03  ,  8 հունիսի, 2017

Norway Chess. Լեւոն Արոնյանի երրորդ անընդմեջ ոչ ոքին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Norway Chess շախմատային սուպերմրցաշարի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Պարտիան ավարտվեց 53-րդ քայլում:

Տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: Արոնյանն ունի 1.5 միավոր եւ բաժանում է 3-8-րդ տեղերը:

Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի ու Հիկարու Նակամուրայի հետ:

Հունիսի 9-ը Norway Chess-ում հանգստյան օր է: Հունիսի 10-ին կայանալիք չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Norway Chess-2017, երրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785)՝ 0.5:0.5

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808) - Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808)՝ 0.5:0.5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը երրորդ տուրից հետո. Կրամնիկ, Նակամուրա՝ 2-ական, Արոնյան, Կարլսեն, Սո, Կարուանա, Կարյակին, Վաշյե-Լագրավ՝ 1.5-ական միավոր, Անանդ, Գիրի՝ 1-ական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում