21:51  ,  8 հունիսի, 2017

Ըմբշամարտի Հայաստանի թիմերի կազմերը

Հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները հունիսի 9-ի կմեկնեն Թբիլիսի, որտեղ մինչեւ հունիսի 12-ը կմասնակցեն միջազգային մրցաշարի, փոխանցում է  NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հունահռոմեական թիմի կազմում հանդես կգան՝ Գեւորգ Ղարիբյանը, Տարոն Դումոյանը, Վազգեն Խաչատրյանը (բոլորը` 59 կգ), Կարեն Ասլանյանը , Գոռ Սիրեկանյանը, Ասլան Պողոսյանը (բոլորը` 66 կգ), Տիգրան Թորոսյանը, Հայկ Արշակյանը (երկուսն էլ` 71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը, Սարգիս Քոչարյանը, Էդուարդ Սարգսյանը, Ռաֆիկ Մանուկյանը, Ռուբեն Ղարիբյանը (բոլորը` 80 կգ), Արթուր Շահինյանը, Արգիշտի Աբգարյանը (երկուսն էլ` 85 կգ), Արթուր Ալեքսանյանը, Վաղարշակ Մինասյանը, Կարեն Աբգարյանը (բոլորը` 98 կգ), Էդգար Խաչատրյանը ու Վաչիկ Եղիազարյանը (երկուսն էլ` 130 կգ):

Թբիլիսիի մրցաշարին հավաքականի առաջատարներից չեն մասնակցում Արսեն Ջուլֆալակյանը, Վարշամ Բորանյանը եւ Ռաֆայել Ալեքսանյանը։ Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցում քանի որ չի հասցրել հավաքել համապատասխան մարզավիճակ, իսկ մյուս երկուսը վնասվածքներ ունեն:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում են Գարիկ Բարսեղյանը, Միհրան Ջաբուրյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Մխիթար Գրիգորյանը (բոլորը` 57 կգ), Վաղինակ Մաթեւոսյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը, Նարեկ Սիրունյանը, Հակոբ Ավետիսյանը, Արթուր Բաղդասարյանը (չորսն էլ` 65 կգ), Վալտեր Մարգարյանը, Խաչատուր Պապիկյանը (երկուսն էլ` 70 կգ), Գրիգոր Գրիգորյանը, Վարուժան Կոջոյանը (երկուսն էլ` 74 կգ), Վահե Թամրազյանը, Մարզպետ Գալստյանը (երկուսն էլ` 86 կգ), Գեւորգի Կետոեւը, Շամիր Աթյանը (երկուսն էլ` 97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

Այս օրերին ըմբշամարտի Հայաստանի հավաքականները հավաք են անցկացնում Օլիմպավանում, որտեղից հունիսի 9-ի առավոտյան կուղեւորվեն Վրաստան:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս