17:18  ,  8 հունիսի, 2017

ԵԱ. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմում տեղի է ունեցել փոփոխություն

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը ներկայացրել է թիմի կազմը Խարկովում կայանալիք Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի թիմի կազմում Ուկրաինա կմեկնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Դավիթ Թորոսյանի որոշմամբ 69 կգ քաշային կարգում Գոռ Երիցյանին փոխարինել է Ռիո-2016-ի մասնակից Վլադիմիր Մարգարյանը:

Եվրոպայի առաջնությունը կկայանա հունիսի 15-25-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում