12:52  ,  8 հունիսի, 2017

NBA. «Գոլդեն Սթեյթի» երրորդ հաղթանակը եզրափակիչում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակիչի երրորդ խաղում «Գոլդեն Սթեյթը» հյուրընկալվելիս «Քլիվլենդին» պարտության է մատնել 118:113 հաշվով: Եզրափակիչ շարքի հաշիվն է 3:0 «Գոլդեն Սթեյթի» օգտին:

Երրորդ հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը եղել է «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը՝ 39 միավոր:

«Գոլդեն Սթեյթը» սահմանել է NBA-ի փլեյ-օֆֆի եզրափակիչների ռեկորդ՝ երրորդ հանդիպման առաջին երկու քառորդներում իրացնելով 12 երեքմիավորանոց նետում:

Հիշեցնենք, որ անցած տարվա եզրափակիչում «Քլիվլենդը» հաղթել է «Գոլդեն Սթեյթին»:

NBA, եզրափակիչ, երրորդ հանդիպում

«Քլիվլենդ» - «Գոլդեն Սթեյթ»՝ 113:118 (32:39, 29:28, 33:22, 19:29)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս