21:52  ,  7 հունիսի, 2017

Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնություն. Հայաստանի թիմի կազմը

Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Սոնա Պողոսյանը (75 կգ), Արփինե Դալալյանը (+75 կգ),  Սիմոն Մարտիրոսյանը՝ +105 կգ  քաշային կարգում, Սամվել Գասպարյանը (105 կգ), Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյան (երկուսն էլ՝ 85 կգ):

Այդ մասին ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությանը (armnoc.am) հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականներն Ուկրաինայում 18-օրյա հավաքից հետո վերադարձել են եւ նույն կազմերով մարզումները շարունակում են Աբովյան քաղաքում:

Աշխարհի երիտասարդական առաջնությունը կմեկնարկի հունիսի 15-ին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում