16:11  ,  7 հունիսի, 2017

«Ռոլան Գարոս». Նովակ Ջոկովիչը լքեց պայքարը՝ չպաշտպանելով տիտղոսը

Նովակ Ջոկովիչը չկարողացավ դուրս գալ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ: Սերբ թենիսիստը մրցեց ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ եւ պարտություն կրեց: Մրցաշարի 6-րդ ռակետը հաղթեց երեք սեթում՝ 7:6 (7:5), 6:3, 6:0:

Աշխարհի երկրորդ ռակետ Ջոկովիչը «Ռոլան Գարոսի» անցած տարվա հաղթողն է: Այս տարի Փարիզում նրա մարզիչն էր աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասին:

Եզրափակիչի ուղեգրի համար Դոմինիկ Տիմը կմրցի աշխարհի նախկին առաջին ռակետ, Ֆրանսիայի բաց առաջնության 9-ակի հաղթող, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով