15:16  ,  7 հունիսի, 2017

«Ռոլան Գարոս». Ռաֆայել Նադալը կիսաեզրափակիչում է

Իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս է եկել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում Նադալը մրցել է իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի հետ: Առաջին սեթում Նադալը հաղթել է 6:2 հաշվով: Երկրորդ սեթում 2:0 հաշվի ժամանակ Կարենյո-Բուստան հրաժարվել է շարունակել պայքարը որովայնի մկանների վնասվածքի պատճառով:

Կիսաեզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի ավստրիացի Դոմինիկ Տիմի եւ սերբ Նովակ Ջոկովիչի դիմակայության հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով