09:12  ,  7 հունիսի, 2017

Norway Chess-2017. Հիկարու Նակամուրա vs Լեւոն Արոնյան

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess-2017 սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ:

Առաջին տուրից հետ միանձնյա առաջատարը Նակամուրան է, որը պարտության էր մատնել հոլանդացի Անիշ Գիրիին: Առաջին տուրի մյուս պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի:

Norway Chess-2017, երկրորդ տուր

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793) 

Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781) 

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808) 

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832)

Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում