22:29  ,  6 հունիսի, 2017

Norway Chess-2017. Լեւոն Արոնյանը մեկնարկեց ոչ ոքի արդյունքով

Լեւոն Արոնյանը ոչ ոքի արդյունքով է մեկնարկել Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող Norway Chess-2017 սուպերմրցաշարում: Հայկական շախմատի առաջատարը ամերիկացի Ֆաբիանո Կարուանան էր: Արոնյանը խաղացել է սպիտակ ֆիգուրներով: Կողմերը համաձայնել են ոչ ոքիի 58-րդ քայլում:

Երկրորդ տուրում հայ գրոսմայստերը սեւերով կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, որը հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին:

Հիշեցնենք, որ նախօրեին անցկացվել էր Norway Chess-ի բլից մրցաշարը, որում Լեւոն Արոնյանը 9 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ գրավել երրորդ տեղը: Հայ գրոսմայստերը տարավ 3 հաղթանակ, 5 պարտիա ավարտեց ոչ ոքիով եւ միակ պարտությունը կրեց Մագնուս Կարլսենից:

Նախորդ տարի Norway Chess-ում հաղթել էր Մագնուս Կարլսենը, իսկ Լեւոն Արոնյանը գրավել էր երկրորդ տեղը:

Norway Chess-2017, առաջին տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 1:0

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում