20:43  ,  6 հունիսի, 2017

Ռայոլա. Բալոտելին կխաղա Դորտմունդի «Բորուսիայում»

Ֆրանսիական «Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելին կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»:

«Այո, Բալոտելին կխաղա Դորտմունդում»,- ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի խոսքը մեջբերում է sport1.de-ն:

26-ամյա իտալացի ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Նիցայի» կազմում մասնակցել է 28 հանդիպման, խփել է 17 գոլ, կատարել է 7 գոլային փոխանցում: Բալոտելիի պայմանագիրը «Նիցայի» հետ ավարտվում է հուլիսին:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ ֆրանսիական «Մարսելն» ու ռուսական «Զենիթը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում