16:07  ,  6 հունիսի, 2017

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիկները՝ UWW-ի վարկանիշային ցուցակներում

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է ազատ ոճի ըմբիշների թարմացրած վարկանիշները:

Ցուցակում տեղ են գտել Հայաստանի 3 ներկայացուցիչներ, որոնք բրոնզե մեդալ էին նվաճել նախորդ ամիս Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում:

61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը 16-րդն է, Գրիգոր Գրիգորյանը 12-րդ տեղում է 74 կգ քաշային կարգում, իսկ Լեւան Բերիանիձեն (125 կգ) հայտնվել է 6-րդ տեղում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում