14:40  ,  6 հունիսի, 2017

ԵԱ. Հրանտ Մելքումյանն՝ առաջատարների թվում

Մինսկում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում անցկացվել է 6-րդ տուրը: Տուրի կենտրոնական պարտիաներից մեկում Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել Իվան Չեպարինովի հետ:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Սերգեյ Մովսեսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Միրզոյանը ու Հովհաննես Հակոբյանը:

6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում են 10 շախմատիստներ, որոնց թվում է նաեւ Հրանտ Մելքումյանը: Արման Միքայելյանը հավաքել է 4.5 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում