13:22  ,  5 հունիսի, 2017

Նեյմարն ու Հեմիլթոնը՝ NBA-ի եզրափակիչին (ֆոտո)

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարն արձակուրդի ընթացքում մեկնել է ԱՄՆ: Նախօրեին 26-ամյա ֆուտբոլիստն Օքլենդում ներկա է եղել «Գոլդեն Սթեյտի» ու «Քլիվլենդի» միջեւ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչի երկրորդ խաղին, որից հետո լուսանկարվել է բասկետբոլիստների հետ: Նեյմարին ընկերակցել է նաեւ Ֆորմուլա-1-ի «Մերսեդես» թիմի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Գոլդեն Սթեյտը» հաղթել էր 132:113 հաշվով՝ շարքի հաշիվը դարձնելով 2:0: Եզրափակիչի հաջորդ 2 խաղերը կկայանան Քլիվլենդում: Նախորդ տարի NBA-ի եզրափակիչում «Քլիվլենդը» հաղթել էր «Գոլդեն Սթեյտին»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում