09:33  ,  5 հունիսի, 2017

«Գոլդեն Սթեյտը» երկրորդ հաղթանակը տարավ NBA-ի եզրափակիչում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչի երկրորդ խաղում «Գոլդեն Սթեյտը» տանը 132:113 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Քլիվլենդին»՝ շարքի հաշիվը դարձնելով 2:0:

«Գոլդեն Սթեյտի» առաջատարներ Կեւին Դյուրանտը վաստակեց 33 միավոր, իսկ Ստիվեն Կարին՝ 32 միավոր: «Քլիվլենդի» կազմում ամենաարդյունավետն էր 29 միավոր հավաքած Լեբրոն Ջեյմսը: Կարին ու Ջեյմսը նաեւ դարձան թրիփլ-դաբլի հեղինակ:

Հանդիպումից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Եզրափակիչի հաջորդ 2 խաղերը կկայանան Քլիվլենդում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի NBA-ի եզրափակիչում «Քլիվլենդը» հաղթել էր «Գոլդեն Սթեյտին»: 

NBA-ի եզրափակիչ, առաջին խաղ

«Գոլդեն Սթեյտ» «Քլիվլենդ»՝ 132:113 (40:34, 27:30, 35:24, 30:25)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում