18:01  ,  4 հունիսի, 2017

Գայանե Չիլոյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն

Ստամբուլում անցկացված աթլետիկայի Բալկանյան երկրների պատանիների առաջնությունում չեմպիոն է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Գայանե Չիլոյանը: 100 մ վազքում նա առաջինն է եղել 12.28 արդյունքով, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը (armnoc.am)

Էլլադա Ալավերդյանը 2000 մ խոչընդոտավազքում նվաճել է բրոնզե մեդալ (11.10:76): Անգելինա Ավագյանը 800 մ վազքում եղել է 8-րդը (2.19:13):

Տղաների պայքարում Դավիթ Սարգսյանը 100 մ վազքում 11.83 արդյունքով 12-րդ տեղում էր, Յուրա Խաչատրյանը նույն մրցատարածությունում 11.96 արդյունքով՝ 14-րդը: Դավիթ Սարգսյանը հանդես է եկել նաեւ 400 մ վազքում եւ զբաղեցրել է 8-րդ տեղը (50.93):

Թիմային հաշվարկում աղջիկները գրավել են 8-րդ տեղը, տղաները` 14-րդ:

Առաջնությանը մասնակցել են 17 երկրի աթլետներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս