17:06  ,  4 հունիսի, 2017

«Ռոլան Գարոս». Կարեն Խաչանովը հաղթեց եւ կմրցի աշխարհի առաջին ռակետի հետ

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջանում Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը 7:6 (7:1), 6:3, 6:7 (5:7), 7:6 (7:3) հաշվով առավելության է հասել ամերիկացի Ջոն Իզների (21) նկատմամբ: Հունիսի 3-ին անձրեւի պատճառով ընդհատված եւ մեկ օր անց ավարտված մրցախաղը տեւել է 3 ժամ:

Համաշխարհային դասակարգման աղյուսակում 53-րդ տեղը զբաղեցնող 21-ամյա մոսկվացի հայ մարզիկը չորրորդ շրջանում կմրցի աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյի հետ: Բրիտանացին 7:6 (10:8), 7:5, 6:0 հաշվով պարտության է մատնել արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով