12:27  ,  4 հունիսի, 2017

Գարեթ Բեյլ. Հաղթանակը հարազատ քաղաքում պարգեւում է անհավանական զգացողություններ

Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո Մադրիդի «Ռեալի» ուելսցի խաղացող Գարեթ Բեյլը մեկնաբանել է 4:1 հաշվով հաղթանակը Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ:

 «Հաղթանակը հարազատ քաղաքում պարգեւում է անհավանական զգացողություններ: Քարդիֆը ֆանտաստիկ աշխատանք էր կատարել այս եզրափակիչի անցկացման համար:

Ծանր մրցաշրջան էր: Ես անդադար աշխատում էի, որպեսզի վերականգնվեմ, եւ ահա իմ մրցանակը: Մենք մտանք պատմության մեջ եւ այժմ վայելու ենք այս հաջողությունը:

Մենք պետք է վստահություն զգայինք ընդմիջման ժամանակ, իսկ հետո օգտագործել մեր հնարավորությունները, եւ դա մեզ հաջողվեց»,- Բեյլի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

«Ռեալը» 12-րդ անգամ նվաճեց եվրոպական չեմպիոնների գավաթը: Զիդանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի դարաշրջանում դարձավ առաջինը, որին հաջողվեց պաշտպանել տիտղոսը:

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Յուվենտուս» - «Ռեալ»՝ 1:4

Մարիո Մանջուկիչ, 27 – Կրիշտիանու Ռոնալդու, 20, 64, Կազեմիրո, 61, Մարկո Ասենսիո, 90

Հեռացում՝ Խուան Կուադրադո, 84, երկրորդ դեղին քարտ

«Յուվենտուս». Բուֆոն, Բարցալի (Կուադրադո, 66), Կյելինի, Բոնուչի, Սանդրո, Պյանիչ (Մարկիզիո70), Խեդիրա, Ալվես, Մանջուկիչ, Դիբալա (Լեմինա, 78), Իգուաին:

«Ռեալ». Նավաս, Մարսելո, Վարան, Ռամոս, Կարվախալ, Կազեմիրո, Մոդրիչ, Կրոս (Մորատա, 89), Իսկո (Ասենսիո82), Բենզեմա (Բեյլ, 77), Ռոնալդու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում