04:23  ,  4 հունիսի, 2017

Ալեքս Ֆերգյուսոնն է Ռոնալդուին հանձնել եզրափակիչի լավագույն խաղացողի մրցանակը

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն է Քարդիֆում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո հանդիպման լավագույն խաղացողի մրցանակը հանձնել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը դարձել էր դուբլի հեղինակ:

Ռոնալդուն Ֆերգյուսոնի գլխավորությամբ 2008-ին առաջին անգամ է դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող:

«Ռեալը» 12-րդ անգամ նվաճեց եվրոպական չեմպիոնների գավաթը: Զիդանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի դարաշրջանում դարձավ առաջինը, որին հաջողվեց պաշտպանել տիտղոսը:

«Ռեալը» 59 տարում առաջին անգամ կարողացավ նույն մրցաշրջանում նվաճել Իսպանիայի չեմպիոնի կոչումն ու Չեմպիոնների լիգայի գավաթը: Նախորդ անգամ Արքայական թիմն այդպիսի նվաճման հասել էր 1958-ին:

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Յուվենտուս» - «Ռեալ»՝ 1:4

Մարիո Մանջուկիչ, 27 – Կրիշտիանու Ռոնալդու, 20, 64, Կազեմիրո, 61, Մարկո Ասենսիո, 90

Հեռացում՝ Խուան Կուադրադո, 84, երկրորդ դեղին քարտ

«Յուվենտուս». Բուֆոն, Բարցալի (Կուադրադո, 66), Կյելինի, Բոնուչի, Սանդրո, Պյանիչ (Մարկիզիո70), Խեդիրա, Ալվես, Մանջուկիչ, Դիբալա (Լեմինա, 78), Իգուաին:

«Ռեալ». Նավաս, Մարսելո, Վարան, Ռամոս, Կարվախալ, Կազեմիրո, Մոդրիչ, Կրոս (Մորատա, 89), Իսկո (Ասենսիո82), Բենզեմա (Բեյլ, 77), Ռոնալդու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում