01:34  ,  4 հունիսի, 2017

Չեմպիոնների լիգա. Մադրիդի «Ռեալի» պարգեւատրությունը

Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի «Միլենիում» ստադիոնում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 12-ակի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» պարգեւատրությունը: Լիգայի պատմության մեջ առաջին անգամ պարգեւատրությունն անցկացվեց խաղադաշտում: Նախկինում անցկացվում էր գլխավոր տրիբունայում: 

Եզրափակիչում Իսպանիայի 33-ակի չեմպիոնները 4:1 հաշվով առավելության հասան Իտալիայի 33-ակի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ: Արքայական ակումբը Չեմպիոնների լիգայի դարաշրջանում դարձավ տիտղոսը պաշտպանած առաջին թիմը: Չեմպիոնների գավաթի խաղարկությունում այդպիսի հաջողություն ունեցել է նաեւ «Միլանը»՝ 1989-1990:

«Ռեալը» 59 տարում առաջին անգամ կարողացավ նույն մրցաշրջանում նվաճել Իսպանիայի չեմպիոնի կոչումն ու Չեմպիոնների լիգայի գավաթը: Նախորդ անգամ Արքայական թիմն այդպիսի նվաճման հասել էր 1958-ին:

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Յուվենտուս» - «Ռեալ»՝ 1:4

Մարիո Մանջուկիչ, 27 – Կրիշտիանու Ռոնալդու, 20, 64, Կազեմիրո, 61, Մարկո Ասենսիո, 90

Հեռացում՝ Խուան Կուադրադո, 84, երկրորդ դեղին քարտ

«Յուվենտուս». Բուֆոն, Բարցալի (Կուադրադո, 66), Կյելինի, Բոնուչի, Սանդրո, Պյանիչ (Մարկիզիո70), Խեդիրա, Ալվես, Մանջուկիչ, Դիբալա (Լեմինա, 78), Իգուաին:

«Ռեալ». Նավաս, Մարսելո, Վարան, Ռամոս, Կարվախալ, Կազեմիրո, Մոդրիչ, Կրոս (Մորատա, 89), Իսկո (Ասենսիո82), Բենզեմա (Բեյլ, 77), Ռոնալդու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում