23:35  ,  3 հունիսի, 2017

«Յուվենտուս» vs «Ռեալ»`1:1. Ռոնալդուի եւ Մանջուկիչի սուպերգոլերը (առաջին խաղակես)

Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում ընթացող ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչում մրցում են Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ու Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը»: Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1:

20-րդ րոպեին ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի սրընթաց կոմբինացիան հեռվից կատարած հարվածով եզրափակեց պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, որն օգտագործեց Դանիել Կարվախալի փոխանցումը:

27-րդ րոպեին իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը պատասխանեց խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչի հետադարձ գեղեցիկ հարվածով: «Ռեալի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը չհասցրեց հետ գնալ եւ հետ մղել հարվածը:

Ընդմիջում է:

Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլերի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայի երեք եզրափակիչներում: «Ռեալը» գոլ է խփում արդեն 65-րդ անընդմեջ խաղում:

«Ռեալը» դարձավ առաջին թիմը, որը 500 գոլ է խփում Չեմպիոնների լիգայի հիմնական մրցաշարում: Հաջորդ տեղերում են «Բարսելոնան» (459), «Բավարիան» (415), «Մանչեսթեր Յունայթեդը» (350) եւ «Արսենալը» (281):

«Յուվենտուսի» մեկնարկային կազմում է իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը Չեմպիոնների լիգայի եզրափակիչին մասնակցող երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստն է՝ 39 տարեկան 126 օրական: Ամենատարեցը եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սաարը, որը 2011-ին եզրափակիչին մասնակցել է 40 տարեկան 211 օրական:

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ, առաջին խաղակես

«Յուվենտուս» - «Ռեալ»՝ 1:1

Մարիո Մանջուկիչ, 27 – Կրիշտիանու Ռոնալդու, 20

«Յուվենտուս». Բուֆոն, Բարցալի, Կյելինի, Բոնուչի, Սանդրո, Պյանիչ, Խեդիրա, Ալվես, Մանջուկիչ, Դիբալա, Իգուաին:

Պահեստայիններ. Նետու, Բենատիա, Լիխտշտայներ, Լեմինա, Մարկիզիո, Կուադրադո, Ասամոա:

Գլխավոր մարզիչ՝ Մասիմիլիանո Ալեգրի

«Ռեալ». Նավաս, Մարսելո, Վարան, Ռամոս, Կարվախալ, Կազեմիրո, Մոդրիչ, Կրոս, Իսկո, Բենզեմա, Ռոնալդու:

Պահեստայիններ. Կասիլյա, Նաչո, Բեյլ, Կովաչիչ, Ասենսիո, Մորատա, Դանիլո:

Գլխավոր մարզիչ՝ Զինեդին Զիդան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում