12:42  ,  2 հունիսի, 2017

Լեւանդովսկու բոլոր գոլերը Գերմանիայի ավարտված առաջնությունում

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու բոլոր գոլերը ֆուտբոլի Գերմանիայի 54-րդ առաջնությունում:

Լեւանդովսկին խփել էր 30 գոլ եւ ռմբարկուների ցուցակում մեկ գնդակով զիջել Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:

Այս մրցաշրջանում լեհ հարձակվողը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում եւ դարձել 43 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Գերմանիայի 2015/16թթ. առաջնությունում Ռոբերտ Լեւանդովսկին լավագույն ռմբարկու էր ճանաչվել 30 գոլով: Պյեր-Էմերիկ Օբամեյանգն առաջին անգամ արժանացավ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի մրցանակին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով