10:30  ,  2 հունիսի, 2017

NBA-ի եզրափակիչը մեկնարկեց «Գոլդեն Սթեյտի» հաղթանակով. Լեբրոնը՝ լավագույն դրվագի հեղինակ

Մեկնարկեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչը: Շարքի առաջին խաղում «Գոլդեն Սթեյտը» տանը 113:91 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Քլիվլենդին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» խաղացող Կեւին Դյուրանտը, որը վաստակեց 38 միավոր, իսկ նրա ակումբակից Ստիվեն Կարին հավաքեց 28 միավոր: «Քլիվլենդի» կազմում ամենաարդյունավետն էր 28 միավոր հավաքած Լեբրոն Ջեյմսը, որը նաեւ ճանաչվել է խաղային օրվա լավագույն դրվագի հեղինակ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի NBA-ի եզրափակիչում «Քլիվլենդը» հաղթել էր «Գոլդեն Սթեյտին»: 

NBA եզրափակիչ, առաջին խաղ

«Գոլդեն Սթեյտ» «Քլիվլենդ»՝ 113:91 (35:30, 25:22, 33:20, 20:19)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում