10:12  ,  2 հունիսի, 2017

Դավիդ Յուրչենկոն՝ «Անժիի» լավագույն ֆուտբոլիստ

Ռուսաստանցի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ճանաչվել է Մախաչկալայի «Անժիի»՝ այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկությունն անցկացվել է ակումբի սոցիալական կայքերի էջերում:

31-ամյա դարպասապահը գերազանցել է ռուս դարպասապահ Ալեքսանդր Բելենովին ու Կոսովոյի հավաքականի կիսապաշտպան Բերնարդ Բերիշային: Ռուսաստանի ավարտված առաջնությունում Յուրչենկոն մասնակցել է 12 խաղի եւ բաց թողել 20 գոլ:

Հիշեցնենք, որ Դավիդ Յուրչենկոն Հայաստանի հավաքականից հրավեր էր ստացել առաջիկա խաղերին մասնակցելու համար, սակայն նա չի միացել ազգային թիմին: Նրա փոխարեն Հայաստանի հավաքական է հրավիրվել «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում