17:44  ,  1 հունիսի, 2017

«Ռոլան Գարոս». Կարեն Խաչանովի երկրորդ հաղթանակը

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տարել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում: 21-ամյա մոսկվացի մարզիկը հանդիպել է համաշխարհային դասակարգման 14-րդ ռակետ, չեխ Թոմաշ Բերդիխի հետ եւ առավելության է հասել 7:5, 6:4, 6:4 հաշվով: Խաչանովը ATP դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 53-րդ տեղը:

«Ռոլան Գարոսի» չորրորդ շրջանի ուղեգրի համար հայ թենիսիստը կմրցի 22-րդ ռակետ, ամերիկացի Ջոն Իզների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով