11:31  ,  1 հունիսի, 2017

Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքին» չի փրկել խոշոր պարտությունից

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» մրցակցի խաղադաշտում 1:5 հաշվով պարտվել է «Հյուսթոնին», որը 14 խաղից հետո 23 միավորով դարձել է առաջատար:

«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» նախորդ 5 խաղերից միայն մեկում էր հանդես եկել մեկնարկային կազմում՝ այն էլ փոխարինվելով ընդմիջմանը: 15 հանդիպում անցկացրած «Ռեալ Սոլթ Լեյքը» 14 միավորով նախավերջին՝ 11-րդ տեղում է Արեւմտյան գոտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում