15:15  ,  1 հունիսի, 2017

Դաշտի կենտրոնից գոլ բաց թողած դարպասապահն ընդմիջմանը տաքսիով հեռացել է ստադիոնից

Բրազիլացի դարպասապահ Ֆաբիո Գոնսալեսի առաջին պաշտոնական խաղը «Ֆիգեյրենսեի» կազմում ստացվել է անհաջող: «Բոայի» դեմ բրազիլական В Սերիայի խաղում 38-ամյա դարպասապահը 2 գոլ է բաց թողել առաջին խաղակեսում: Երկրորդ գոլը գրանցվել է խաղակեսի ավելացված ժամանակում, երբ «Բոայի» խաղացողը տուգանային հարվածով դաշտի կենտրոնից գրավել է դարպասը: Ընդմիջման ժամանակ Ֆաբիո Գոնսալեսը տաքսիով հեռացել է ստադիոնից եւ չի վերադարձել: Ավելի ուշ նա ներողություն է խնդրել իր արարքի համար, սակայն «Ֆիգեյրենսեի» մարզչական շտաբն այլեւս հույսեր չի կապում դարպասապահի հետ, գրում է GloboEsporte-ը:

Այդ խաղում «Ֆիգեյրենսեն» պարտվել է 0:2 հաշվով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս