10:30  ,  1 հունիսի, 2017

Ռոնալդու. Մեսին փայլուն ֆուտբոլիստ է, մենք հարգում ենք իրար

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիի մասին:

«Ինձ դուրս է գալիս գործի մեջ տեսնել լավ խաղացողների, իսկ Մեսին փայլուն ֆուտբոլիստ է: Իհարկե, մեծ հաճույքով եմ հետեւում, թե ինչպես է նա խաղում: Ես ու Մեսին լավ հարաբերությունների մեջ ենք եւ հարգում ենք իրար: Չեմ ասի, որ ես գնում եմ նրա տուն եւ մենք միասին ճաշում ենք: Չեմ կարող Մեսիին անվանել ընկերս, բայց ինձ համար Լիոնելը կոլեգա է, ոչ թե մրցակից»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Fox Sports Argentina-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում Ռոնալդուն խփել էր 25 գոլ, իսկ Մեսին՝ 37:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում