22:12  ,  31 մայիսի, 2017

«Ռոլան Գարոս». Նադալն ու Ջոկովիչը շարժվում են առաջ

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում հերթական հաղթանակներն են տարել աշխարհի նախկին առաջին ռակետներ Ռաֆայել Նադալն ու Նովակ Ջոկովիչը: «Ռոլան Գարոսում» չորրորդ համարը ստացած իսպանացի Նադալը երկրորդ շրջանում երեք սեթում պարտության է մատնել հոլանդացի Ռոբին Հաասեին՝ 6:1, 6:4, 6:3: Պայքարը տեւել է 1 ժամ 49 րոպե: Հաջորդ փուլում Նադալի մրցակիցը կլինի վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլին:

Համաշխարհային դասակարգման երկրորդ համար Նովակ Ջոկովիչը մրցել է պորտուգալացի Ժոաու Սոուզայի հետ եւ հաղել է 2 ժամ 8 րոպեում՝ 6:1, 6:4, 6:3 հաշվով:

Չորրորդ շրջանի ուղեգրի համար սերբ թենիսիստը կհանդիպի արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում