18:20  ,  31 մայիսի, 2017

«Արցախ» ակումբը հանդես կգա Առաջին խմբի առաջնությունում

Նորաստեղծ «Արցախ» ակումբը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: Այդ մասին մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Արցախ» ակումբը դիմել է մեզ, եւ մենք տվել ենք մեր համաձայնությունը: Սեփանակատերերն արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներն են: Ցավոք, լինելու է Երեւանի «Արցախ», բայց լինելու է «Արցախ»: Թիմը հաջորդ առաջնությունում հանդես կգա Հայաստանի Առաջին խմբում»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս